Գեղի Գօլդ Նոյեմբերի 08 2014

Մեր ընկերությունը

Rate this item
(0 votes)

    "Գեղի Գօլդ" ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 09.07. 2012թ-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, իրավաբանական անձի պետական գրանցումը՝ N03Ա271815: Ընկերության գրասենյակը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մելիք Ստեփանյան 6 հասցեում: Ընկերության գործունեության ոլորտը հանքարդյունաբերությունն է:

     "Գեղի Գօլդ" ՍՊ ընկերությանն է պատկանում Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրը:

     Ոսկեձոր հանքավայրը գտնվում է ՝ ՀՀ Սյունիքի մարզում, Կապան քաղաքից 50 կմ հյուսիս-արևմուտք, Բարգուշատի լեռնաշղթայում և Գեղի գետի ավազանի վերին հոսանքում: Հանքայնացումը հիմնականում հիդրոթերմալ ծագման հանքային գոտիներ են և  պատկանում է միջին ջերմաստիճանային՝ ինչպես երակային, այնպես էլ երակիկա-ցանավոր տիպին:

     Ոսկեձոր հանքավայրում ոսկին հանդիպում է ինչպես փոխկապակցված բազմամետաղների հետ, այնպես էլ՝ անկախ:

  Հանքավայրի տարածքում աշխատանքներ են իրականացվել ԽՍՀՄ ժամանակաշրջանում և երկրաբանահետախուզական աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները ընկերությունը ձեռք է բերել ՀՀ երկրաբանական ֆոնդից:

 

     2013թ-ից սկսած ընկերությունը բուռն որոնողա-հետախուզական աշխատանքներ է ծավալել տարածքում: Չանտեսելով նախկինում կատարված աշխատանքները, դրանց հիմքի վրա, կարելի է ասել, որ աշխատանքները սկսվել են սկզբից, հերթականությամբ` տոպոհանույթ, երկրաբանական հանույթ, որոնում, երկրաքիմիական և երկրաֆիզիկական կոմպլեքս աշխատանքներ, ստրուկտուրալ անալիզներ հետախուզաառուների, շուրֆերի, մաքրվածքների անցում, նախկինում անցածների վերականգնւմ, հորատում:

     Ընկերությունը հաշվարկել և պաշարները ներկայացրել է հաստատման ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Օգտակար Հանածոների Պաշարների Գործակալություն (ՀՀՕՀՊԳ), որը 2014 թվականի նոյեմբերի 24-ի N 380 որոշմամբ հաստատել է ՝Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի պաշարները  C1 և C2 կարգերով:

 

  

    Պաշարների հաստատումից հետո ընկերությունը սկսել է իրականցնել հանքավայրի շահագործման թույլտվության ձեռք բերման համար անհրաժեշտ աշխատանքները: 

      Ընկերության պատվերով "Գրինտեխնո" ՍՊԸ-ի կողմից պատրաստվել է ՇՄԱԳ հաշվետվությունը, հանքավայրի շահագործման նախագիծը, իրականացվել են հասարակական լսումները, օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերն ու գործընթացները:

     22.07.2016 թ-ին նախարարի՝ N 77-Ա իրավունքի տրմադրման հրամանի համաձայն ընկերությունը ձեռք է բերել թիվ ՇԱԹ-29/544 Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն 29,4 տարի գործողության ժամկետով, և թիվ Լ-544 լեռնահատկացման ակտ՝ շահագործումը բաց եղանակով:

        Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրը նախատեսվում է շահագործել բաց եղանակով` երկու բացահանքով:

       Բացահանքերի տարեկան արտադրողականությունը ընդունված է 1միլիոն տոննա/տարի հանքաքար: Շահագործման և շինարարության ընդհանուր տևողությունը կազմելու է 29.4 տարի, որից լեռնակապիտալ աշխատանքների համար 4 տարի,իսկ շահագործման համար 25.4 տարի:

     Ծրագրերը միջազգային չափորոշիչներին համապատասխան և պատշաճ կատարելու նպատակով  ընկերությունը աշխատանքային պայմանագրեր է կնքել նաև  միջազգային բարձր որակավորում ունեցող Կանադական ընկերությունների մասնագետներ՝ Ռիկարդո Վալլսի Valls Geoconsultant , դոկտոր Ջորջ Կրուզ Մարտինի Fenix Geoconsultant և Վադիմ Գալկինի West Red Lake Gold Mines հետ:

    Ըկերության հետ գործունեություն իրականացնող խորհրդատուների անմիջական ներկայությամբ և համատեղ ջանքերով իրականացվել են  երկրաբանական աշխատանքները: Նրանց կողմից պատրաստվել է երեք հաշվետվություն N43-101 մեթոդով ՝ 2013թ հուլիսին,2013թ նոյեմբերին և 2014թ հուլիսին Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի վերաբերյալ : Վերջին՝ 2014թ հուլիսի N43-101 հաշվետվության համաձայն, Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի վերաբերյալ   հաշվարկվել են պաշարներ հետևյալ քանակությամբ 16,17 միլիոն տոննա հանքաքարում:

ոսկի 967 091 ունցիա                             1.86 գ/տ միջին պարունակությամբ,

արծաթ 7 364 524 ունցիա                    12.91 գ/տ միջին պարունակությամբ,

պղինձ 34 823 429 ֆունտ                    963.13 գ/տ միջին պարունակությամբ,

ցինկ 28 774 827 ֆունտ                      794.33 գ/տ միջին պարունակությամբ,

կապար 17 247 218 ֆունտ                476.11 գ/տ միջին պարունակությամբ:

 

     Ներկայումս ընկերությունը համագործակցում է "Barbar Consulting" LTD հետ, որի կողմից պատրաստվում է հաշվետվություն JORC մեթոդով՝ Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի վերաբերյալ: Այն պատրաստ կլինի սույն թվականի օգոստոսի վերջին:

    

    "Գեղի Գօլդ" ՍՊ ընկերությունը  ունի նաև թվով 2 (երկու) թույտվություն` oգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույտվություն թիվ ԵՀԹ-29/125 ՀՀ Սյունիքի մարզի Գեղի գետի ավազանի հանքային դաշտ և թիվ 29/140 ՀՀ Սյունիքի մարզի Գեղաքար Սարիգետի ոսկի-բազմամետաղային երևակում: 

   2013 թ-ից տվյալ տարածքներում երկրաբանական որոնողա-հետախուզական աշխատանքներ են տարվել մեր ընկերության կողմից, որի ընթացքում առանձնացվել են, հանքայնացման տեսակետից, մի շարք հեռանկարային տեղամասեր՝

1. Նշանաքար

2. Կոչադարա

3. Գիլասլու

հանքերևակումները, որոնց համար կազմվել են երկրաբանա-հետուխուզական աշխատանքների ծրագրեր:

   Վերը նշված հանքերևակումները անմիջական հարակից են Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրին և համարվում են շատ հեռանկարային նախագծեր:

 

 

Read 5159 times
Last modified on Օգոստոսի 15 2016

Լուսանկարներ