Super User

Super User

Համագործակցություն

“Գեղի Գօլդ” ընկերությունը համագործակցելով մի շարք տեղական և արտասահմանյան ընկերությունների հետ, կատարել է մեծ ծավալի աշխատանք: Երկրաբանահետախուզական աշխատանքները միջազգային
չափորոշիչներին համապատասխան կատարելու նպատակով, ներգրավվել են միջազգային որակավորում ունեցող մասնագետներ՝ Ռիկարդո Վալլսը Valls Geoconsultant և դոկտոր Ջորջ Կրուզ Մարտինն ու Վադիմ Գալկինը Fenix Geoconsultant ընկերություններից:
Հորատման աշխատանքների համար հրավիրվել է Հայաստանւմ հայտնի բարձրակարգ ընկերություններից մեկը՝ “Վահան ԵՀԱ” ՍՊ ընկերությունը, որը ապահովվել է բարձր որակի աշխատանք:

Նմուշների լաբորատոր ուսումնասիրությունը վստահվել է “SGS Bulgaria” ընկերության Կապան մսնաճյուղին:

Լաբորատոր ուսումնասիրության վերահսկողության նպատակով համագործակցել ենք միջազգային “Actlabs” և տեղական “Անալիտիկ” ՓԲ ընկերությունների հետ:

 

Մեր ընկերությունը

    "Գեղի Գօլդ" ՍՊ ընկերությունը հիմնադրվել է 09.07. 2012թ-ին ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքում, իրավաբանական անձի պետական գրանցումը՝ N03Ա271815: Ընկերության գրասենյակը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Մելիք Ստեփանյան 6 հասցեում: Ընկերության գործունեության ոլորտը հանքարդյունաբերությունն է:

     "Գեղի Գօլդ" ՍՊ ընկերությանն է պատկանում Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրը:

     Ոսկեձոր հանքավայրը գտնվում է ՝ ՀՀ Սյունիքի մարզում, Կապան քաղաքից 50 կմ հյուսիս-արևմուտք, Բարգուշատի լեռնաշղթայում և Գեղի գետի ավազանի վերին հոսանքում: Հանքայնացումը հիմնականում հիդրոթերմալ ծագման հանքային գոտիներ են և  պատկանում է միջին ջերմաստիճանային՝ ինչպես երակային, այնպես էլ երակիկա-ցանավոր տիպին:

     Ոսկեձոր հանքավայրում ոսկին հանդիպում է ինչպես փոխկապակցված բազմամետաղների հետ, այնպես էլ՝ անկախ:

  Հանքավայրի տարածքում աշխատանքներ են իրականացվել ԽՍՀՄ ժամանակաշրջանում և երկրաբանահետախուզական աշխատանքների վերաբերյալ հաշվետվությունները ընկերությունը ձեռք է բերել ՀՀ երկրաբանական ֆոնդից:

 

     2013թ-ից սկսած ընկերությունը բուռն որոնողա-հետախուզական աշխատանքներ է ծավալել տարածքում: Չանտեսելով նախկինում կատարված աշխատանքները, դրանց հիմքի վրա, կարելի է ասել, որ աշխատանքները սկսվել են սկզբից, հերթականությամբ` տոպոհանույթ, երկրաբանական հանույթ, որոնում, երկրաքիմիական և երկրաֆիզիկական կոմպլեքս աշխատանքներ, ստրուկտուրալ անալիզներ հետախուզաառուների, շուրֆերի, մաքրվածքների անցում, նախկինում անցածների վերականգնւմ, հորատում:

     Ընկերությունը հաշվարկել և պաշարները ներկայացրել է հաստատման ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմի Օգտակար Հանածոների Պաշարների Գործակալություն (ՀՀՕՀՊԳ), որը 2014 թվականի նոյեմբերի 24-ի N 380 որոշմամբ հաստատել է ՝Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի պաշարները  C1 և C2 կարգերով:

 

  

    Պաշարների հաստատումից հետո ընկերությունը սկսել է իրականցնել հանքավայրի շահագործման թույլտվության ձեռք բերման համար անհրաժեշտ աշխատանքները: 

      Ընկերության պատվերով "Գրինտեխնո" ՍՊԸ-ի կողմից պատրաստվել է ՇՄԱԳ հաշվետվությունը, հանքավայրի շահագործման նախագիծը, իրականացվել են հասարակական լսումները, օրենքով նախատեսված բոլոր փաստաթղթերն ու գործընթացները:

     22.07.2016 թ-ին նախարարի՝ N 77-Ա իրավունքի տրմադրման հրամանի համաձայն ընկերությունը ձեռք է բերել թիվ ՇԱԹ-29/544 Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն 29,4 տարի գործողության ժամկետով, և թիվ Լ-544 լեռնահատկացման ակտ՝ շահագործումը բաց եղանակով:

        Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրը նախատեսվում է շահագործել բաց եղանակով` երկու բացահանքով:

       Բացահանքերի տարեկան արտադրողականությունը ընդունված է 1միլիոն տոննա/տարի հանքաքար: Շահագործման և շինարարության ընդհանուր տևողությունը կազմելու է 29.4 տարի, որից լեռնակապիտալ աշխատանքների համար 4 տարի,իսկ շահագործման համար 25.4 տարի:

     Ծրագրերը միջազգային չափորոշիչներին համապատասխան և պատշաճ կատարելու նպատակով  ընկերությունը աշխատանքային պայմանագրեր է կնքել նաև  միջազգային բարձր որակավորում ունեցող Կանադական ընկերությունների մասնագետներ՝ Ռիկարդո Վալլսի Valls Geoconsultant , դոկտոր Ջորջ Կրուզ Մարտինի Fenix Geoconsultant և Վադիմ Գալկինի West Red Lake Gold Mines հետ:

    Ըկերության հետ գործունեություն իրականացնող խորհրդատուների անմիջական ներկայությամբ և համատեղ ջանքերով իրականացվել են  երկրաբանական աշխատանքները: Նրանց կողմից պատրաստվել է երեք հաշվետվություն N43-101 մեթոդով ՝ 2013թ հուլիսին,2013թ նոյեմբերին և 2014թ հուլիսին Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի վերաբերյալ : Վերջին՝ 2014թ հուլիսի N43-101 հաշվետվության համաձայն, Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի վերաբերյալ   հաշվարկվել են պաշարներ հետևյալ քանակությամբ 16,17 միլիոն տոննա հանքաքարում:

ոսկի 967 091 ունցիա                             1.86 գ/տ միջին պարունակությամբ,

արծաթ 7 364 524 ունցիա                    12.91 գ/տ միջին պարունակությամբ,

պղինձ 34 823 429 ֆունտ                    963.13 գ/տ միջին պարունակությամբ,

ցինկ 28 774 827 ֆունտ                      794.33 գ/տ միջին պարունակությամբ,

կապար 17 247 218 ֆունտ                476.11 գ/տ միջին պարունակությամբ:

 

     Ներկայումս ընկերությունը համագործակցում է "Barbar Consulting" LTD հետ, որի կողմից պատրաստվում է հաշվետվություն JORC մեթոդով՝ Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի վերաբերյալ: Այն պատրաստ կլինի սույն թվականի օգոստոսի վերջին:

    

    "Գեղի Գօլդ" ՍՊ ընկերությունը  ունի նաև թվով 2 (երկու) թույտվություն` oգտակար հանածոների արդյունահանման նպատակով երկրաբանական ուսումնասիրության թույտվություն թիվ ԵՀԹ-29/125 ՀՀ Սյունիքի մարզի Գեղի գետի ավազանի հանքային դաշտ և թիվ 29/140 ՀՀ Սյունիքի մարզի Գեղաքար Սարիգետի ոսկի-բազմամետաղային երևակում: 

   2013 թ-ից տվյալ տարածքներում երկրաբանական որոնողա-հետախուզական աշխատանքներ են տարվել մեր ընկերության կողմից, որի ընթացքում առանձնացվել են, հանքայնացման տեսակետից, մի շարք հեռանկարային տեղամասեր՝

1. Նշանաքար

2. Կոչադարա

3. Գիլասլու

հանքերևակումները, որոնց համար կազմվել են երկրաբանա-հետուխուզական աշխատանքների ծրագրեր:

   Վերը նշված հանքերևակումները անմիջական հարակից են Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրին և համարվում են շատ հեռանկարային նախագծեր:

 

 

Սոցիալական քաղաքականություն

     Մեր ընկերությունը պահպանում է մարդու իրավունքների դրույթները ՄԱԿ-ի մարդու իրավունքների հռչակագրին համապատասխան: Ընկերությունը ընդունում և գիտակցում է սոցալական խնդիրների պատշաճ կատարումը որպես առաջնահերթություն և ձգտում կայուն զարգացման: Իր գոծունեության ընթացքում ընկերությունը իրականացնում է սոցիալական ծրագրեր՝ նպատակը-բարձրացնել աշխատակիցների և համայքներում ապրող մարդկանց կյանքի որակը:

     Սոց քաղաքականությունը ընկերությունը վարում է 2 ուղվածությամբ:

     Ընկերության ներսում վարվող քաղաքականություն-ՆԵՐՔԻՆ:

   Ներքին քաղաքականությունը սահմանափակվում է ընկերության ներսում՝ հոգ տանելով իր աշխատակիցներին,բարելավել նրանց սոցալական վիճակը: Ներքին քաղաքականությունը՝ ընկերության զարգացման և առաջխախացման համար որպես կանոն հիմնված է ոչ միայն աշխատակիցների միմյանց հետ կապերի, այլ նաև ընկերության ղեկավարության և աշխատակիցների միջև եղած հարաբերությունները:

     «ԳԵՂԻ ԳՕԼԴ» ՍՊ ընկերությունը մշակել և իրականացնում է կորպորատիվ սոցալական ծրագրեր՝

1. Աշխատակիցներին ֆինասական և նյութական օժանդակություն

2. Սպորտային միջոցառումներ

3. Կորպորատիվ միջոցառումներ

4. Անվտանգության դասընթացներ

5. Հայ և արտերկրյա մասնագետների հրավիրում, դասընթացների կազմակերպում աշխատակազմի մասնագիտական որակների բարձրացման համար

6. Փորձի փոխանակման նպատակով աշխատողների գործողում ուրիշ ընկերություններ (այդ թվում նաև արտերկիր)

7. Մշակույթային միջոցառումների կազմակերպում

8. Նորարական ծրագրերի ուսուցման և զարգացման ուղղված քայլերի ձեռնարկում:

     Թույլտվության տարածքում գտնվող համայնքներին սոցիալական դրության բարելավման քաղաքականություն-ԱՐՏԱՔԻՆ:

     Արտաքին սոց քաղաքականության մեջ առաջնահերթ նշանակություն ենք տալիս պետության ու հասարկության հանդեպ ունեցած օրենսդրությամբ սահմանված մեր պարտավորվածությունը:Բոլոր հարկերի տուրքերի և պարտադիր այլ վճարումների կատարումը:

     Բացի դրանից ըկերությունը իր կամավոր նախաձեռնությամբ սոցալական ծրագրեր է իրականացնում հարակից համայքներում: Դրանք հետևյալն են՝

ա. սոցիալական ազդեցության գնահատականը և ռիսկերը

բ. բնակչության սոցիալական պայմաննների բարելավման դրույթների նկարագրությունը:

     Ոսկեձորի հանքարդյունաբերական համալիրի շահագործման ընթացքում առաջացող ազդեցության ցուցանիշների հաշվարկները և դրանց համեմատությունը գործող նորմատիվային պահանջների հետ ցույց է տալիս, որ բնապահպանական սահմանված նորմերի գերազանցումներ և խախտումներ չեն սպասվում: Մասնավորապես հիմնական ռիսկերը կապված են  մթնոլորտային աղտոտվածության, արոտավայրերի փոխակերպման (վերածվում են հողային ռեսուրսների մշակման ոչ ենթակա տարածքների) և աղմուկի ազդեցության հետ, որոնք   համաձայն   հաշվարկների գտնվում   են   թույլատրելի   բնապահպանական նորմերի      սահմաններում:      Ելնելով      այս      հանգամանքներից      բնակչության վերաբնակեցման կամ տարհանման անհրաժեշտություն առաջանալ չի կարող:

    Ոսկեձորի հանքարդյունաբերական շահագործման ծրագիրը հանդիսանում է գործարար ծրագիր, որը շահույթ ապահովելու նպատակ ունի: Միևնույն ժամանակ ներգրավելով տեղի և հարակից շրջանների բազմաթիվ մարդկանց` կնպաստի նրանց կենսամակարդակի բարելավմանը`լուծելով մի շարք սոցիալական խնդիրներ:

Համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման գործընթացին մասնակցության  նկարագրություն

     «ԳԵՂԻ ԳՕԼԴ» ՍՊ ընկերությունը Ոսկեձորի հանքարդյունաբերական համալիրի շահագործման ընթացքում նախաձեռնողը նախատեսում է մասնակցել ազդակիր համայնքների զարգացման ծրագրերին:

Մասնակցությունը կիրականացվի տարբեր ուղղություններով: Համայնքների սոցիալական զարգացման ծրագրեր.

  • Կքննարկվի և երկկողմանի համաձայնության դեպքում կլուծվի հողային ռեսուրսների կարգավիճակի փոփոխության հետևանքով ծագած փոխհատուցման խնդիրը: Համայնքները կստանան զգալի փոխհատուցում, որով կարող է լուծել նաև սոցիալական խնդիրներ:
  • Ընկերությունը սեփական ուժերով կիրականացնի հանքավայրի և հարակից տարածքների բարեկարգման և խնամքի միջոցառումներ:
  • Ընկերության կազմում կաշխատեն համայնքների բնակիչներ, որոնց եկամուտը կառաջանա ընկերության գործունեության հաշվին և կնպաստի աշխատողների և նրանց ընտանիքների սոցիալական խնդիրների լուծմանը:
  • Հանքարդյունաբերական համալիրի անձնակազմի տնտեսական կարիքները բավարարելու համար կստեղծվեն տարբեր ուղեկցող կազմակերպություններ, որոնց գործունեությունը սերտորեն կապված կլինի համալիրի հետ և կնպաստի նաև ազդակիր համայնքների սոցիալական զարգացմանը:
  • Համալիրը կստեղծի հատուկ ֆոնդեր, ուղղված ընկերության աշխատակիցների տարբեր սոցիալական խնդիրների լուծմանը:

     Գեղի Գօլդ ընկերությունը հատուկ ուշադրություն է դարձնում դրական հարաբերություն ունենալ հարակից համայնքների հետ և այդ դրական հարաբերությունները պահպանելու համար մշտական այցեր են կատարվում, հանդիպումներ համայքապետերի և բնակչության հետ:

     Այցերի և հանդիպումների նպատակն է ապահովել փոխադարձ հարգանք և համագործակցություն՝ սոցալական ծրագրերի իրականացման համար ի բարօրրություն տարածաշրջանի համայնքներին և բնակչությանը:

 

Ղեկավարություն

Ղեկավարություն
 

Արմեն Ռշտունու Բակունց


"Գեղի Գօլդ" ՍՊԸ-ի տնօրեն

 

Ղեկավարություն
 

Երվանդ Ավետիսի Ծատրյան


"Գեղի Գօլդ" ՍՊԸ-ի տնօրենի տեղակալ
ընդհանուր հարցերով

 

Ղեկավարություն
 

Մաքսիմ Լևոնի Մարտիրոսյան

 

"Գեղի Գօլդ" ՍՊԸ-ի
Երկրաբանահետախուզական
գծով արտադրության պետ

 

Բնապահպանություն

     Ի սկզբանե մարդն օգտվել է բնական ռեսուրսներից, հանուն իր գոյատևման և բարօրության:

  Բնական ռեսուրսները ճիշտ օգտագործելու համար անհրաժեշտ է դրանք բազմակողմանիորեն ուսումնասիրել և գնհատել,ուստի ընկերության թույլտվության տարածքում երկրաբանահետախուզական աշխատանքներից բացի իրականացվում են նաև բնապահպանական միջոցառումներ:

  Բնապահպանության ընկերության որդեգրած քաղաքականության առավել պատասխանատու բաղադրիչներից մեկն է՝Շրջակա միջավայրի վրա գործունեության ընթացքում բացասական ազդեցության նվազեցում և հասցված բնապահպանական վնասի վերականգնում: Շարունակական մոնիտորինգի է վերածվում կենսաբազմազանության,ջրային և հողային զանգվածի ուսումնասիրման և վնասի նվազեցման միջոցառումների կիրառումը:

   «ԳԵՂԻ ԳՕԼԴ» ՍՊԸ-ն իր գործողություններում առաջնորդվելու է բնապահպանության բնագավառում ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններով և ՀՀ օրենսդրության այն պահանջներով, որոնք առնչվում են տվյալ գործունեության ազդեցությանը:

    Դրանք են`

- «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենք (23.11.1999 թ.) 

- «Կենդանական աշխարհի մասին» ՀՀ օրենք (03.4.2000թ.) 

- ՀՀ Հողային օրենսգիրք (02.5.2001թ.)

- «Հողի բերրի շերտի հանման նորմերի որոշմանը և հանված բերրի շերտի պահպանմանն ու օգտագործմանը ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 08.09.2011 թ.N 1026-Ն որոշում

- «Հողի բերրի շերտի օգտագործման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության 08.09.2011 թ. N 1396-Ն որոշումը

- «ՀՀ բույսերի Կարմիր գիրքը հաստատելու մասին»  ՀՀ կառավարության 29.01.2010թ. N 72-Ն որոշումը 

- «ՀՀ  կենդանիների  Կարմիր  գիրքը  հաստատելու  մասին»    ՀՀ  կառավարության 29.01.2010 թ. N 71-Ն որոշումը

- «ՀՀ բուսական աշխարհի օբյեկտների պահպանության և բնական պայմաններում վերարտադրության նպատակով դրանց օգտագործման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության 31.07.2014 թ. N 781-Ն որոշումը

- ՀՀ  Ջրային օրենսգիրք (04.6.2002թ.)

- ՀՀ  Ընդերքի մասին  օրենսգիրք (06.11.2002 թ.)

- ՀՀ Անտառային օրենսգիրք (24.10, 2005թ.)

- Վարչական իրավախախտումների մասին ՀՀ օրենսգիրք (06.12.1985թ.) – գլուխ 7

- «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենք (11.4.2005 թ.)

- «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» ՀՀ օրենք (27.11 2006 թ. 

- «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենք (01.11.1994թ.)

- «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենք (21.06.2014թ):

     «ԳԵՂԻ ԳՕԼԴ» ՍՊԸ-ը նախապատրաստել է Շրջակա Միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվություն և նախատեսվող գործունեության ՇՄԱԳ հաշվետվությունում ներկայացված են հանքավայրի շահագործման նախագծային լուծումները, մանրամասն հաշվարկները, բնապահպանական միջոցառումները՝

1. Շրջակա միջավայրի պոտենցիալը եվ կանխատեսվող ազդեցության գնահատումը

2. Շրջակա միջավայրի վրա ազդեցության հետևանքով առաջացած տնտեսական վնասի գնահատում

Ա. Մթնոլորտային օդ

Բ. Ջրային ռեսուրսներ 

Գ. Հողային ռեսուրսներ

Դ. Շրջակա միջավայրի վրա ազդեցության (ընդհանուր) վնասի որոշումը

3. Անբարենպաստ պայմաններում և վթարային իրավիճակներում նախատեսվող միջոցառումները և ծրագրերը

Ա.  Անբարենպաստ օդերևութաբանական պայմաններ

Բ.  Հրդեհային անվտանգություն

Գ.  Արտակարգ և վթարային իրավիճակներ

 

4.Բնապահպանական միջոցառումներ և բնապահպանական կառավարման պլան (ԲԿՊ)

Ա. Հանքի փակման ծրագրի հիմնադրույթները

Բ. Հանքարդյունահանման համալիրի փակման ծրագիրը, նպատակները և խնդիրները

Գ.  Փակման պլանային գործողությունները

Դ.  Բնապահպանական միջոցառումներ

Ե.  Սոցիալ - տնտեսական միջոցառումներ

Զ.  Փակման գործընթացի կազմակերպումը

Է.  Մշտադիտարկումների ծրագիր

Թ. Դիտակետերի տեղադրումը և մշտադիտարկումների հաճախականությունը

  Ներկայացվող հաշվետվությունը կազմված է Ոսկեձորի ոսկի-բազմամետաղային հանքավայրի շահագործման աշխատանքային նախագծի, ՀՀ Բնապահպանության նախարարության 15.12.2015թ. ՏԱ 55 տեխնիկական առաջադրանքի պահանջների, հանքավայրի գլխավոր հատակագծի, ՀՀ շրջակա միջավայրին և ընդերքին առնչվող օրենսդրության պահանջների և հարստացուցիչ ֆաբրիկայի ու պոչամբարի ընդհանուր տեխնոլոգիական լուծումների հիման վրա:

 

Լուսանկարներ